Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյանը Հրազդանի ընտրություններում ակտիվ է եղել՝ հրազդանցիների նկատմամբ սիրուց դրդված (Տեսանյութ)

Մայիս 25,2016 19:19

Գառնիի ծրագիրը տապալվեց, ի՞նչ է լինելու հետո: Այսօր այդ հարցին Ջրտնտպետկոմի նախագահ Արամ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց. «Գառնիի ծրագիրը սկսել է 2012-2013-ից, բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն անցել է եւ ստացել է շինթույլտվություն: Այսօրվա դրությամբ մենք ունենք հանձնարարական բանակցելու Համաշխարհային բանկի հետ՝ այլընտրանքային լուծումներ գտնելու»:

Նա ասաց, որ միգուցե ջրառի տեղը կփոխեն, քննարկումներ են ընթանում. «Այն աշխատանքները, որոնք մինչ այսօր իրականացվել են, անտեղի չեն կորելու: Հիմա դժվար է կանխատեսել ինչ կլինի: Մի փոքր համբերեք»:Aram Harutyunyan

Մեկ ամիս առաջ կառավարությունը որոշեց, որ ոռոգման ջուրը գյուղացիներին տրվի անվճար, բայց հիմա բոլոր տեղերում գյուղացիներից վճարները գանձում են: Արամ Հարությունյանը պատասխանեց. «Ես հանձնարարական եմ տվել, թե որ դեպքերում եւ ինչպիսի վճարումներ պետք է իրականացվեն: Նայած ինչի համար են պահանջում: Մասնավորապես՝ սելավաջրերի հետ կապված, ջրամբարների լցվածության եւ ավելցուկային: Արդեն 10-15 օր է՝ Ազատի ջրամբարն ամբողջությամբ լցված է եւ ունենք ավելցուկային ջրեր շուրջ 10 մլն խմ: Պետք է խնդրեմ կոնկրետ դեպքերում թեժ գծով մեզ տեղեկատվություն տալ եւ միանշանակ այնտեղ, որտեղ գանձումներ են կատարում իրավունք չունենալով՝ պատասխանատվություն կկրեն: Մի քանի դժգոհություններ մենք էլ ենք ստացել, բայց պարզվել է, որ կամ նախորդ տարիների պարտքերն են մարել, կամ այլ մոտեցումներ են եղել»:

Լրագրողները կոնկրետ օրինակ բերեցին՝ Արզնի-Շամիրամ ջրանցքի վրա բոլոր գյուղացիները վճարում են ջրի համար: Արամ Հարությունյանն էլ ասաց, որ նման տեղեկատվություն չունի եւ խոստացավ ուսումնասիրել:

Մեր հարցին՝ կոռուպցիայի դեմ Դուք ինչպե՞ս եք պայքարում եւ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը Ձեզ վրա ինչպե՞ս է ազդել՝ Արամ Հարությունյանը պատասխանեց. «Հանձնարարականը մենք ընդունել ենք համապատասխան մեքենաների եւ մնացած առումներով»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Հրազդանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ շատ ակտիվ էիք, ի՞նչ գործառույթ էիք այնտեղ իրականացնում՝ Արամ Հարությունյանը պատասխանեց. «Չէի ասի շատ ակտիվ: Իսկապես, ես բախտ եմ ունեցել 1 տարի Հրազդանում աշխատել՝ որպես մարզպետ: Շատ հարգեցի, ընդունեցի եւ սիրեցի հրազդանցիներին՝ բոլորին: Իմ պաշտոնավարման ժամանակ ձեռնամուխ եմ եղել տարբեր ծրագրերի՝ նորոգման, ասֆալտապատման: Մեծ հաճույքով ես այդ աշխատանքներն արել եմ եւ նպատակ եմ ունեցել եղած հնարավորությունները օպտիմալ օգտագործել»:

Լրագրողների զարմանքին, որ երթեւեկե՞լ եք Հրազդանի քարուքանդ փողոցներով՝ Արամ Հարությունյանն արձագանքեց. «Այո, երթեւեկել եմ, քայլել եմ, այգին էլ եմ իջել: Խնդիրները մեկ օրում չեն լուծվում եւ պետք չի դրա համար շատ զարմանալ: Այո, 14 տարի չի լուծվել, այդ խնդիրները տարեցտարի դրվում են եւ լուծվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031