Երևանի ավագանու` մայիսի 25-ին գումարված հերթական նիստին հաջորդած արտահերթ նիստում ավագանին քննարկել և հավանություն է տվել Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից արևմտյան տարածքում, ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր հռչակված, լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբը տեղադրելու մասին որոշման նախագծին:
«Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախմբի հեղինակն է քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը։
Արտահերթ նիստում ավագանին քննարկել և հաստատել է նաև մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասից դեպի Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքների ծրագիրը:
Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռվի Դավթաշենի 2-րդ թաղամասի վերին հատվածից դեպի Եղվարդի խճուղի և Տիգրան Պետրոսյան փողոց տանող տարածքը դարձնել ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ճանապարհային հանգույց: Ճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է նաև ինժեներական և ենթակառուցվածքային համակարգերի վերակառուցում:
Ավագանու արտահերթ նիստին հաջորդել է հարց ու պատասխանը, որի շրջանակում Երևանի քաղաքապետն ու աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Բան ու գործ չունեք? Լավ ինչ աստիճան անուղեղ կարող են լինել մեր քաղաքապետարանի չինովնիկները?
Մարդիկ հաց չունեն ուտելու, պատերազմի վտանգը կա, շատ ու շատ չլուծված հարցեր Երևանում, իսկ սրանք Արարատ 73- ի արձան են դնում: Ինչպես ասում են “իմ հալ, քո սև ……” Ամոթ է ամոթ, ուշքի եկեք!