Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ հայկական հողեր պետք է վերցնել, մասնավորապես` Քուռի ձախ ափում». Վովա Վարդանով

Մայիս 25,2016 18:21

«Թուրքերը բնույթով պարտվող են, մենք պետք է դրանից օգտվենք եւ ոչ հայկական հողեր վերցնենք: Քուռի աջ ափը մերն է, բայց կարելի է ձախ ափն էլ անցնել, որովհետեւ բերրի հողեր կան: Մենք իրավունք չունենք պարտվելու: Իսրայելը ոչ մի անգամ չի պարտվել, որովհետեւ պարտվելու դեպքում այդ պետությունն այլեւս չէր լինի: Նույնն էլ մեզ է վերաբերվում, մենք պարտվելու իրավունք չունենք»,-մայիսի 25-ին «Հենարան» մամուլի ակումբում ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը:

«Որքան ուզում ես խաղաղության համար պայմանագրեր կնքի, մինչեւ Բաքուն կամ Երեւանը չտապալվեն, պատերազմը չի վերջանա: Բաքուն տապալվելու դեպքում կպահպանվի թուրք ժողովուրդը, կստեղծվեն նոր պետություններ, իսկ Երեւանը տապալվելու դեպքում մեզ սպասվում է ցեղասպանություն եւ գաղթ: Նաեւ դրա պատճառով է, որ մեր զինվորներն ավելի լավ են կռվում, որովհետեւ մենք այլ ելք չունենք: 1989թ.-ից է սկսվել պատերազմը, որը շարունակվում է մինչ օրս, ուղղակի լինում են «տաք» եւ «սառը» ժամանակաշրջաններ»,-հավելեց նա:

Վովա Վարդանովի բնորոշմամբ` Կուր գետի ձախ ափին պետք է հասնել ոչ մեծ զոհերով եւ ոչ այն պահին, երբ թուրքը սպասում է դրան. «Երբ թուրքերը հայկական ուղղաթիռը խոցեցին, կրակում էին եւ մեզ թույլ չէին տալիս գնալ եւ մեր մարտիկների աճյունները բերել: Մենք մեզ խելացի պահեցինք, անմիջապես չգցվեցինք առաջ, ամեն-ինչ իր գինն ունի: Հիմա արժե՞ մի քանի հարյուր մարտիկի կյանք խլել եւ վերցնել կորցրած  բարձունքները: Ոչ: կարելի է քիչ վնաս կրելով, քիչ զոհերով հետ վերցնել»:

Վերջերս Արցախից վերադարձած ազատամարտիկ Շահե Աճեմյանն էլ ասաց, որ զինվորների «դուխը» բարձր է, ազատամարտիկները նրանց կողքին են:

Այլ մանրամասները քիչ ուշ` տեսանյութում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031