Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհի եզրին գտնվող «Ոսկե ձկնիկ» ռեստորանի տեր, Իջեւանի ավագանու անդամ Վահե Ղալումյանին հարցրինք, թե մայիսի 21-ին Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյա՞նն է փակել Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանի, մյուս դատախազների ճաշկերույթի վճարը:
Վ. Ղալումյանն ասաց, որ այդ օրը Սուրեն Մանուկյանն իր մի քանի ընկերների հետ իրենց ռեստորանում սնվել է, ինքն էլ 5 րոպեով այցելել է նրանց, Սուրեն Մանուկյանը վճարել է իրենց ճաշկերույթի համար, բայց ոչ՝ այլ սենյակում նստած Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանի եւ մյուս դատախազների կերած-խմածի համար:
Վ. Ղալումյանի վկայությամբ՝ դատախազների ընկերախմբից մի տղամարդ է վճարել իրենց ճաշկերույթի համար: Այդ մարդուն Վ. Ղալումյանը չի ճանաչում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ