Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետախուզությունը գլխավոր շտաբին մատչելի չի մատուցել, որ ակտիվ գործողություններ են սպասվում». Վովա Վարդանով (Տեսանյութ)

Մայիս 25,2016 17:53

«Մեր հետախույզները հոյակապ են աշխատել: Պարզապես հետախուզությունը չի կարողացել գլխավոր շտաբին մատչելի կերպով մատուցել այն մասին, որ ակտիվ գործողություններ են սպասվում»,-ապրիլյան պատերազմի համատեքստում այսպես է մեկնաբանում հայկական հետախուզության աշխատանքը առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը: Մայիսի 25-ին «Հենարան» մամուլի ակումբում նա չմեկնաբանեց, թե ինչու է այդպես եղել: Փոխարենը հիշեցրեց, որ ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ համապատասխան գնահատական տվել է` ՊՆ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից հեռացնելով:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը  մեկնաբանել էր հետախուզության աշխատանքը:

Վարդանովն անդրադարձավ նաեւ 80-ականների զենքերով կռվելուն` ասելով. «Երբ 1979թ. սովետական զորքերը մտան Աֆղանստան, նրանց դեմ կռվում էին նաեւ 18-րդ դարի հրացաններով: Եթե «ազգ-բանակ» ես, կապ չունի` ձեռքիդ ինչ զենք է: Զենքի հին լինելը ոչ թե քո պարտությանն է նպաստում, այլ զոհերիդ քանակի ավելացմանը»:

Որպեսզի հայկական կողմի որոշ զինատեսակներ հնարավորինս ուշ նկատվեն հակառակորդի կողմից, Վարդանովն առաջարկում է օգտագործել քողարկող ցանցեր, որոնք կիրառվել են Արցախյան պատերազմի ժամանակ:

Այլ մանրամասները` տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031