Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյանը`«Զինվորի բաժին» պահածոների ազատ վաճառքի մասին. «Շատ տարբերակներ կարող են լինել»

Մայիս 25,2016 17:55

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով` «Զինվորի բաժին» պահածոների` Լեհաստանի խանութներում ազատ վաճառքի հետ կապված շատ տարբերակներ կարող են լինել:

Aravot.am-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց` քանի դեռ գործի նյութերի ուսումնասիրման փուլն է, որևէ հստակ բան ասել հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ երեկ ահազանգ էր ստացվել, որ Լեհաստանի խանութներում ազատորեն վաճառվում են «Զինվորի բաժին» պահածոները, որոնց վրա նույնիսկ գրված է, որ վաճառքի ենթակա չէ:

Այսօր տեղեկատվություն տարածվեց, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Արտավազդ Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազության, Պաշտպանության նախարարության և Լեհաստանում ՀՀ դեսպանի հետ քննարկման արդյունքում, Լեհաստանում ՀՀ դեսպանը պաշտոնական նամակով դիմել է Լեհաստանի դատախազությանը, Բելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը ստուգելու, նման ապրանքատեսակի ձեռքբերման աղբյուրը պարզելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան իրավական գործընթաց իրականացնելու խնդրանքով:

Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք` այս իրավիճակում արդյոք պատասխանատվություն չի՞ կրում ՀՀ ՊՆ-ն, արդյոք որո՞նք են նրա գործառույթները, պարոն Հովհաննիսյանը ձեռնպահ մնաց մեկնաբանություններ անելուց` հորդորելով սպասել գործի նյութերի ուսումնասիրության ավարտին. «Ձեռքիս տակ նյութեր չունեմ, բայց տարբերակներ շատ կարող են լինել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031