Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց շախմատի աշխարհի խուլերի առաջնությունը, որը Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ: Անցկացվեց յոթ տարբեր մրցաշար, սկսած՝ պատանիներից, վերջացրած՝ վետերաններով:
Հայաստանի ներկայացուցիչները անմասն չմնացին մեդալներից: Պատանիների աշխարհի առաջնությունում Սարո Մելքոնյանը 4,0 միավորով նվաճեց այդ տարիքային խմբի աշխարհի փոխչեմպիոնի կոչումը, իսկ վետերանների պայքարում Հակոբ Հակոբյանը վաստակեց 4,5 միավոր եւ դարձավ բրոնզե մեդալակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ