Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը փորձելու է հասնել նրան, որ որոշակի տարածքներ վերադարձվեն իրեն». Բորիս Նավասարդյան (Տեսանյութ)

Մայիս 25,2016 17:42

«Եթե բանակցությունների հաջորդ փուլը կայանա հունիսին, կարեւոր խնդիր է, թե մարտավարական համարվող պայքարում որ կողմը կկարողանա խուսափել բանակցությունները տապալողի կարգավիճակից»,-ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Տեսակետ» մամուլի ակումբում մայիսի 25-ին նա այսպիսի կարծիք հայտնեց. հավանականությունը մեծ է, որ ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները կտապալվեն, թեեւ տապալողը լուրջ պատասխանատվության առաջ կկանգնի, իսկ վերջինիս դիրքերը բանակցային գործընթացում կթուլանան:

«Հայաստանը պետք է ամեն կերպ ցույց, տա որ կառուցողական մոտեցում ունի: Այլ է հարցը, թե որ մեթոդն է ընտրվելու հակամարտության հաղթահարման համար` փուլայինը, թե փաթեթայինը: Արժե հիշել մի սկզբունք` ցանկացած փուլում հավասարապես պետք է շահի եւ կորցնի յուրաքանչյուր կողմը: Բանակցություններում Ադրբեջանը փորձելու է հասնել նրան, որ որոշակի տարածքներ վերադարձվեն իրեն, դրանից պակաս բան չի ակնկալում, հետեւաբար, Ադրբեջանը պետք է ցույց տա, որ պատրաստակամ է բանակցել»,-նշեց Բորիս Նավասարդյանը:

Նրա դիտարկմամբ` ապրիլյան պատերազմի դասերից է այն փաստը, որ գործընկեր-պետության իդեալականացումը խանգարում է հասնել նպատակին. «ՀՀ-ն իդեալականացրեց ՌԴ-ին` որպես անվտանգության երաշխիք-պետության, եւ տեսանք, թե ինչպիսի հիասթափություն ապրեց մեր հասարակությունը պատերազմից հետո: Չկա որեւէ գերտերություն, որը մեր նման փոքր երկրների հույսերը կվերցներ իր վրա: Նման երկիր չի էլ կարող լինել, այնպես որ, հանգիստ է պետք վերաբերվել նրան, որ ՌԴ-ն իր շահերին համապատասխան է գործում: Միայն այն դեպքում կարող ենք օգուտ ստանալ Ռուսաստանից, երբ օգուտը համապատասխանի Ռուսաստանի շահերին»:

Նավասարդյանի համոզմամբ` պետք է ունենալ այլընտրանքային գործընկերներ, զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ եւ հրաժարվել Ադրբեջանում անցկացվելիք սպորտային-մշակութային միջոցառումներին մասնակցելուց` այդ կերպով ցույց տալով միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում ապահովված չէ հայի անվտանգությունը:

Այլ մանրամասները` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031