Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Վերանյանը մարշալ Բաբաջանյանի արձանի մասին. «Գերեզմաններում ավելի լավ քանդակներ են տեղադրվում»

Մայիս 25,2016 17:35

Արվեստագետ Ստեփան Վերանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ցնցված է քանդակագործ Համլետ Մատինյանի հեղինակած ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի քանդակից:

Ցնցված է` վատ իմաստով: «Ես իրականում քանդակը չեմ տեսել, հեռուստացույցով եմ նայել, բայց պարզ է, որ դա խայտառակություն է՝ եւ քաղաքական, եւ գեղագիտական առումով: Գերեզմաններում ավելի լավ քանդակներ են տեղադրվում: Ուղղակի ամաչում եմ, դա բոլորովին քաղաքի բան չի»,-տարակուսանք հայտնեց արվեստագետը: Նրա ձեւակերպմամբ, այդ քանդակը պետք է ժամ առաջ հանվի ու հեռացվի:

Մեր հարցին՝ ինչպես կարելի է անհաջող արձանների դեմն առնել, Ստեփան Վերանյանը պատասխանեց. «Ձուկը գլխից է հոտում, ես կարծում եմ, որ դա «վերեւներին» դուր է գալիս՝ նախագահին, վարչապետին, քաղաքապետին, իրենց մշակույթի պատասխանատուներին: Եթե վերեւներում արվեստից չեն հասկանում, գոնե իրենց կողքի խորհրդականները պետք է պրոֆեսիոնալ գտնվեն ու թույլ չտան, որ նման բաները ղեկավարներին դուր գան: Այդ հարցը պետք է կտրուկ դրվի, անգամ աշխատանքից՝ իրենց դուրս գալու գնով, իսկ եթե այդպես չեն վարվում, ուրեմն իրենք իրար արժանի են…Եթե ես լինեի նախագահի տեղը, կասեի՝ մեկ ժամից էդ արձանը էդտեղ չլինի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031