Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարը՝ թուրքական լոլիկի եւ սպիտակ միջուկով տեղական լոլիկի վնասակարության մասին

Մայիս 25,2016 17:15

Հայաստան ներկրվող թուրքական լոլիկի հետ կապված աղմուկ էր բարձրացել: Նախարարը պարզաբանեց. «Ամբողջ տարվա ընթացքում ներկրվել է 150 տոննա լոլիկ, որոնց մեջ կարող է լինեն նաեւ թուրքական: Վերջին երկու ամսում ընդհանրապես չի ներկրվել:

Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց 2015-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը նախարարից հետաքրքրվեց սպիտակ միջուկով լոլիկներից, երբ կարմիր լոլիկը կտրում ես ու մեջը սպիտակ է լինում: Դրանք տեղական լոլիկներն են: Պատգամավորի խոսքերով՝ «Այդ սպիտակ մասը կարծես վնասակար ազդեցություն ունի մարդու առողջության համար, դա ձեր ուշադրության կենտրոնո՞ւմ է»:

Նա նաեւ հարցրեց՝ պարարտանյութ տալը վերահսկո՞ւմ եք:

Սերգո Կարապետյանն ասաց, որ բանջարաբոստանային մշակաբույսերի գիտական կենտրոն ունեն: 2015-ին 2014-ի համեմատությամբ լոլիկի արտադրության ծավալները մեծացնում են, հատկապես բնակչության կողմից սիրված Անահիտ սորտն են ուզում արտադրել. «Այն Անահիտ սորտը, որը ստեղծվել է գիտնական Անահիտի կողմից, շատ փափուկ է, մինչեւ շուկա հասցնելը տրորվում է, հնարավոր չի լինում ապրանքային տեսք ապահովել, հիմա մերոնք ստացել են Անահիտի լավ տեսակ: Ինչ վերաբերում է սպիտակ մասսային, սորտային առանձնահատկություններ են, որոնք իրենցից որեւէ վտանգ չեն ներկայացնում: Դրանք վտանգավոր չեն առողջության համար: Մենք խրախուսում ենք տեղական սորտերի արտադրությունը, ոչ թե արտասահմանից ներկրելը: Իսկ պարարտանյութերի օգտագործման հետ կապված ասեմ, որ ավելի շատ պարարտանյութ պետք է օգտագործվի, քան մեր գյուղացիական տնտեսությունների կողմից օգտագործվում է»: Նա համեմատեց սովետական տարիների հետ ու վստահեցրեց, որ հիմա ծավալները մի քանի անգամ պակասել են:

Ռուզաննա Մուրադյանը նաեւ դժգոհեց. «Պահածոյացված լոլիկների մեջ վերջին շրջանում, հատկապես այս տարի հանդիպեցինք անորակ լոլիկներ, իր հյութի մեջ լոլիկը հատկապես: Ես ինքս առնչվել եմ այդ խնդրին, որ որակով ցածր լոլիկներ են տեղադրվում պահածոների մեջ»:

Նախարարը պատասխանեց. «Պահածոյացված լոլիկը մեծ հասկացողություն է»: Նա ասաց, որ լոլիկի մի մասը ամբողջական տեսքով են պահածոյացնում, մյուս մասը տոմատի մածուկ են անում: Եթե ստանդարտներին նայենք՝ գուցե մի մասը չհամապատասխանի, բայց նա ասաց, որ մեր լոլիկի որակը բարձր է եւ լավ տոմատի մածուկ է ստացվում:

Հայաստան ներկրվող թուրքական լոլիկի հետ կապված աղմուկ էր բարձրացել: Նախարարը պարզաբանեց. «Ամբողջ տարվա ընթացքում ներկրվել է 150 տոննա լոլիկ, որոնց մեջ կարող է լինեն նաեւ թուրքական: Վերջին երկու ամսում ընդհանրապես չի ներկրվել: Լոլիկի մի մասը գալիս է Սադախլոյից, մարդիկ են հաճախ իրենց հետ որոշակի քանակով բերում: Շուկաներում եթե կա, հիմնականում դա է: Մենք ուսումնասիրություններ ենք արել շուկաներում եւ թուրքական լոլիկ չենք հայտնաբերել: Այսօր ՀՀ-ում ունենք ժամանակակից ջերմոցներ, որոնցում հիմնականում արտադրվում է լոլիկ եւ վարունգ եւ կարողանում ենք արտադրել մեր պահանջարկը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031