Ռուսաստանի Դաշնությունում ազատազրկման դատապարտված Նադեժդա Սավչենկոն ազատ է արձակվել և վերադարձել Ուկրաինա։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Այս լուրը հաստատել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը «Թվիթեր» սոցիալական կայքում այդ մասին գրառում է կատարել։ Պորոշենկոյի գրառումից պարզ է դարձել, որ Սավչենկոյին ՌԴ-ից Կիև է տեղափոխել նախագահական ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում։
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Ուկրաինայում ազատազրկման դատապարտված ռուս զինծառայողներ Եվգենի Երոֆեևն ու Ալեքսանդր Ալեքսանդրովը նույնպես ազատ են արձակվել և արդեն ժամանել են Մոսկվա։