Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյանը նախարարության լույսերն է անջատում եւ իր հաշվին զուգարանները վերանորոգում

Մայիս 25,2016 17:10

Ես իմ ամբողջ կյանքում տնտեսություն եմ ղեկավարել, միշտ պայքարել եմ հոսանքի ավելորդ ծախսի դեմ, ջրի նույնիսկ, ամեն ինչի դեմ: Պայքարել եմ, որ խնայողություններ լինեն: Երբ որ ես եկա նախարարություն, ես ջղայնանում էի, որ ցերեկը լույսերը վառ էին թողնում:

«Անարդյունավետ ծախսեր չի կարելի ասել, բայց ժամանակները փոխվում են, պահանջները փոխվում են, կրճատումներ պիտի արվի: Նախատեսում ենք ծախսերի կրճատում»,- այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ զրույցում այսպես ներկայացրեց, թե ինչ խնայողություններ է ինքն անում նախարարությունում:

Նախարարը վստահեցրեց, որ 2011-ից, երբ սկսել է ինքը աշխատել, ծախսերը կտրուկ նվազել են. «Շատ լուրջ խնայողություններ ենք ունեցել հենց առաջին տարուց սկսած: Էսօր հասել ենք էնպիսի մակարդակի, որ գնումների հարցում էլ իջեցնելու տեղ էլ չունենք: Հետաքրքրվեք բոլորից՝ կոռուպցիոն ռիսկերը մեզ մոտ նվազագույնի են հասցված: Էնպես չի, որ մեզ մոտ կոռուպցիա կա, լրագրողական հետաքննություն անցկացրեք: Գործուղումներն էլ մեզ մոտ շատ սահմանափակ են, կարող ենք ներկայացնել»:

Սերգո Կարապետյանը վստահեցրեց, որ ինչ նախարար է դարձել՝ միայն էկոնոմ կարգով է գործուղումների գնացել՝ փոքր պատվիրակությամբ. «Ես առաջին օրվանից դա ասում եմ: Ես իմ ամբողջ կյանքում տնտեսություն եմ ղեկավարել, միշտ պայքարել եմ հոսանքի ավելորդ ծախսի դեմ, ջրի նույնիսկ, ամեն ինչի դեմ: Պայքարել եմ, որ խնայողություններ լինեն: Երբ որ ես եկա նախարարություն, ես ջղայնանում էի, որ ցերեկը լույսերը վառ էին թողնում: Ազնվությամբ, փոքր բան եմ ասում, կարող է ձեզ համար շատ տարօրինակ թվա, բայց իմ էությամբ ես էդպիսին եմ»:

Հարցին՝ վերանորոգման ծախսեր չե՞ք արել՝ նախարարը վստահեցրեց. «Արել եմ՝ իմ հաշվին, տուալետներն եմ նորոգել: Միջանցքը, բանը, նկարներ կախեցի: Արել եմ իմ հաշվին, ես հլը նախարարի աշխատավարձ չէի ստացել»:

Նա ասաց, որ ծախսերը միշտ էլ սեղմելու տեղ կա: Ինչ վերաբերում է կադրային կրճատումներին՝ նա ասաց, որ թափուր տեղերը չեն լրացնի. «Ունենք ՊՈԱԿ-ներ, մարզերում ավերոդ աշխատողներ կան, պիտի կրճատել: «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ունենք, որտեղ նախատեսվում է 60 հոգի կրճատում»:

Երբ հարցրեցին՝ անտառահատումների դեպքերը բա չե՞ն շատանա՝ նախարարը կատակեց. «Ինչքան պահակներին կրճատենք՝ անտառահատումները կպակասեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031