«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 10.00–ից մինչև մայիսի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Աղյուսագործների, Արհեստավորների փողոցների, Տիգրան Մեծի պող. 21, 23, 25, 27, 27/2, 29, 29Ա, 29Բ, 31 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
25.05.2016թ. «Երևան Ջուր» ՓԲԸ