Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կամավորական ես, ուրեմն խմիչքից հոտ անգամ չպիտի քաշես». Բլոգեր Արա Նախշքարյան

Մայիս 25,2016 17:05

Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ-ականների կամավորական խմբի հետ դիրքեր մեկնած բլոգեր Արա Նախշքարյանը կարծիք հայտնեց, որ կամավորականների կարիք հայրենիքը մշտապես ունի. զինվորը պիտի զգա, որ ինքը մենակ չէ, միայն թե Արցախ մեկնող կամավորականը պարտավոր է գիտակցել, որ պատերազմի դաշտը ինտրիգներ ստեղծելու տեղ չէ: Մեր զրուցակիցն անկեղծացավ, որ մարտի դաշտում գտնվելու 20 օրերի ընթացքում իրենց էլ տարբեր խոսակցություններ էին հասնում որոշ կամավորականների վատ վարքագծի մասին:

«Կամավորականները ինտրիգներ չպիտի ստեղծեն պատերազմի դաշտում, գիտեք, որ վերջերս սկսեցին քարկոծել ԵԿՄ վարչությանը, ես ինքս ԵԿՄ վարչության անդամ չեմ, չեմ էլ եղել, չեմ էլ ուզում լինել: Իհարկե, այնտեղ էլ հրաշալի մարդիկ կան, անձնվեր կռվողներ, չի կարելի 10-20 հոգու պատճառով մի ամբողջ կառույց, կներեք արտահայտությանս համար, քացու տակ առնել: Բայց կամավորականները իրենք էլ պիտի գիտակցեն, որ խմիչքից հոտ քաշել անգամ չի կարելի, օրինակ՝ այս առումով դաշնակցական կամավորականներին չեմ համեմատի մյուսների հետ, մեզ մոտ խմիչք բառն արտաբերելն արգելված էր, էլ ուր մնաց խմիչքից հոտ քաշելը, ծխախոտ չէին տալիս, թե հանկարծ գիշերը չծխես պոստին: Սրանք մանրուքներ են թվում, սակայն այդ մանրից մեծ պատմություններ են սկսվում, եթե հոգեբանորեն պատրաստ չես այս ամենին, ուրեմն պատերազմի դաշտը քո տեղը չէ: Խմել-հարբելով վտանգում ես ոչ միայն քո կյանքը, այլ կողքիդ կանգնած զինվորի: Մարտադաշտում պիտի զգույշ լինես, որովհետեւ ցանկացած պահի չգիտես թշնամին քեզանից արդյոք քանի մետր հեռավորության վրա է, կարող է պահի տակ քո անզգույշ քայլի պատճառով հասել է քեզանից 2-3 մետր հեռավորության վրա: Այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է կարողանաս կառուցել քո մարտավարությունն այնպես, որ թույլ չտաս ճանճին անցնել քո սահմանը: Պիտի հասկանաս, թե ուր ես գնում ու ինչու ես գնում: Ես չգիտեմ, գնացողներից ոմանք ո՞ւմ են տալիս իրենց պարտքը՝ երկրի՞ն,, հայրենիքի՞ն, թե՞ որոշակի մարդկանց: Դա էլ իրենք կիմանան…»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ says:

    Հերթական սելֆիստներից է:Ասում է այն,ինչ բոլորը գիտեն:Մեծ հայտնագործություն արեց:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031