Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերեն բառապաշարում կա այսպիսի բառ՝ ցինիզմ». Բագրատյանը՝ Արմեն Ալավերդյանին

Մայիս 25,2016 16:50

Այսօր Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին հարցրեց, թե վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի, ծախսերի կրճատման հետ կապված ի՞նչ կարծիք ունի:

Նա պատասխանեց, որ մեքենաները կրճատելը 10 միլիարդ դրամ է, հարյուրավոր միլիարդներն ուրիշ տեղ են. «Էդ 10 մլրդ եղավ, բա էն 400 մլրդ-ն ո՞ւր է: Խոսքը 500 մլրդ դրամի կոռուպցիայի մասին է: Ես այդ պայքարին լրջորեն չեմ վերաբերում: Մեքենա կրճատելը կոռուպցիայի հետ կապ չունի, դա պետական ծախսերը կրճատել է, որը կարող է եւ վատ է, որովհետեւ էդ ծախսերը կարող է կրճատես ու խնայված փողն ավելի վատ ծախսես: Դու էսօր 700 մարդու աշխատավարձ ես տալիս, էդ մարդը գնում պոմիդոր է գնում, վաղը չես տալու էդ 700 մարդու աշխատավարձը»:

Ըստ Բագրատյանի, 3 կարեւոր քայլ պետք է անել՝ վերացնել արտահանման մենաշնորհը, ներմուծման մենաշնորհը եւ հանել հսկիչ գների սահմանումը մաքսայինում: Եթե սրանք չես անում, կարող ես ոչինչ չանես:

Մեր հարցին՝ ՊԵԿ փոխնախագահն ասում է՝ երբ պաշտոնյան 2 մլն-ով բավարարվում է ընտանիք պահել, այդտեղ ավելի շատ կոռուպցիա կա, համաձա՞յն եք՝ նա պատասխանեց. «Չեմ ընդունում: Հայերեն բառապաշարում կա այսպիսի բառ՝ ցինիզմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031