«Ինձ մարդկանց կարծիքը չի հետաքրքրում»,-այսպիսի պատասխան տվեց Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն ի պատասխան Aravot.am-ի այն հարցի՝ արդյոք ճարտարապետին դուր է գալիս մարշալ Բաբաջանյանի արձանը, որի շուրջ քննադատություններ են հնչում եւ այն համեմատում են գերեզմաններում տեղադրված արձանների հետ : Իգիթյանն ասաց, որ ինքը արձանը չի տեսել, միայն փոքր մոդելն է տեսել:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Երեւանու ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանն էլ պատասխանելով նույն հարցին, ասաց, որ այդ արձանն իրեն հոգեհարազատ չէ. «Ինձ չի ձգում այդ արձանը: Միեւնույն ժամանակ՝ շատ կուզենայի, որ Բաբաջանյանի արձանը լիներ այն արձաններից, որոնք ժողովրդի համար շատ հաճելի են: Մարդկանց մի հատվածին կարող է դուր գալ, մյուսին՝ ոչ»:
Թոքմաջյանի խոսքերով՝ շատերի մոտ մտահոգություն է առաջանում՝ թե ասենք՝ տվյալ արձանն ինչ է հիշեցնում. «Ես կարծում եմ պետք է խստացվեն արձան դնելու գործընթացները»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ