Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնում եմ քաղաքական պատվեր». Փոստանջյանի կասկածները, թե ով է ուղղորդում գեներալ Մանվելի դեմ արշավը

Մայիս 25,2016 14:55

Գեներալ Մանվելի շուրջ բարձրացված աղմուկի ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչները մեկը մյուսի հետեւից սկսեցին հաշիվ պահանջել  Արցախի հերոս հրամանատար Վահան Բադասյանից՝ երկու ձեռքով պահելով գեներալ Մանվելին: Ասում են՝ հեռու մնացեք Մանվել Գրիգորյանից եւ այլն:

Aravot.am-ը Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ Դուք  ինչպե՞ս եք վերաբերում այդ կոչերին՝ նա պատասխանեց. «Ճիշտն ասած, այստեղ տեսնում եմ քաղաքական պատվեր, եւ չեմ ցանկանա, որպեսզի քաղաքական պատվերը մեր ռազմական այս գործընթացներում ունենա հնարավորություն՝ որպես բանավեճի թեմա եւ օրակարգային թեմա դառնալու: Ես դա չեմ ցանկանա: Կարծում եմ, մենք այստեղ մեկ խնդիր ունենք՝ եթե խոսում ենք ղեկավարության մասին, ապա թիվ 1 ղեկավարը, պատասխանատուն եւ սպառնալիքն այսօր մեր այս ամբողջ իրավիճակի՝ Սերժ Սարգսյանն է»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, համաձայն եք այս առումով իշխանության ներկայացուցիչների հետ, որ այս լարված պայմաններում գեներալ Մանվելի շուրջ ուղղորդված են այս հայտարարությունները՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ես իրենց հետ համաձայնելու խնդիր չունեմ: Միգուցե հենց ինքն է՝ Սերժ Սարգսյանն է ուղղորդում այս ամենը: Այսօր այս պահի դրությամբ ես կարող եմ ասել, որ թիվ մեկ մեղավորը եւ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031