Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին անցած տարածքները 20-30 հեկտար են, 700 հեկտարը «չեզոք գոտին» է». Վովա Վարդանով (Տեսանյութ)

Մայիս 25,2016 14:42

Ապրիլյան պատերազմում հայկական կողմի տարածքային կորուստները Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը «կորուստ» չի համարում: «Դրանք պարզապես ժամանակավորապես թուրքի ձեռքում են, ինչպես եւ Բաքուն»,- այսպես է բնորոշում նա:

«Հենարան» մամուլի ակումբում մայիսի 25-ին Վարդանովը տեղեկացրեց, որ այն օգտագործվող տարածքները, որոնք հիմա հայկական կողմի ձեռքում չեն, կազմում են 20-30 հեկտար. «Նկատի ունեմ խրամատների զոնաները: 700 հեկտար որ ասում են, նկատի ունեն նոր առաջացած «չեզոք գոտին», որովհետեւ հյուսիսում եւ հարավում կորցրած տարածքները 20-30 հեկտար են` ռազմական հաշվարկով` մոտավորապես խրամատների տարածքն են, որը «պահպանվող գոտի» էր, որտեղ մուտքն արգելված էր եւ այլն: Հիմա այդ դիրքերին ավելացել է «չեզոք գոտին», որն առաջացել է մեր նոր ստեղծված դիրքերի եւ նախկին դիրքերի արանքում»:

Վարդանովի բնորոշմամբ, այդ տարածքներն, անկասկած, կարեւոր նշանակություն ունեն. «Ստրատեգիական նշանակություն չունեն, որովհետեւ մեկ դիրքը չի կարող «ստրատեգիական» նշանակություն ունենալ: Իսկ ահա տակտիկական նշանակություն, անկասկած, ունի»:

Բանախոսը նաեւ նշեց, թե ինչով է կարեւոր ներկայումս ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո գտնվող «Լելեթեփե» բարձունքը. «Արաքսի ձախակողմյան հատվածը համեմատաբար հարթավայրային է, իսկ «Լելեթեփեն» փոքր, բայց բարձունք է, որի վրայից ավելի հեռուն ես տեսնում…»:

Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնաբանել էր 800 հեկտար տարածքի կորուստը:

Այլ մանրամասները`   տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031