Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուները սահման մեկնած կամավորականներին այլեւս չեն ազատի (Տեսանյութ)

Մայիս 25,2016 14:37

Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին կառավարության առաջարկը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնելով նախագիծը՝ տեղեկացրեց, որ դրա մշակումը պայմանավորված էր ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի խախտման հետեւանքով եւ կամավորական հիմունքներով սահման մեկնող ու զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց լրացուցիչ աշխատանքային երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ:

Այսպիսով, ապրիլի 1-ից հետո կամավորականների համար սահմանվում են լիարժեք երաշխիքներ` աշխատատեղի պահպանում եւ աշխատավարձի վճարման կազմակերպում կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում: Այս իրավունքը տարածվում է նաեւ ապրիլի մեկից հետո առաջացած հարաբերությունների վրա:

«Կան գործատուներ, ովքեր ազատել են մարտական գործողությունների գոտի մեկնած կամավոր իրենց աշխատողներին: Աշխատատեղի պահպանման երաշխիքը բոլոր կազմակերպությունների վրա է տարածվելու: Սա իրավական հիմք է, որով հստակ իրավական լուծում է տրվում և կամավորության տվյալ ժամանակահատվածում տվյալ անձինք ունենում են կարգավիճակ, համապատասխան երաշխիքներ», -հայտարարեց Արտեմ Ասատրյանը:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց`գործատուներն արդարացիորեն փորձում էին հասկանալ, թե որտե՞ղ է երաշխիքը, որ մարդը մեկնել է Արցախ, ի՞նչ է անհրաժեշտ, ի՞նչ տեղեկանք է ներկայացվում:

Ի պատասխան՝ Ասատրյանն արձագանքեց. «Խնդիրը քննարկել ենք եւ օրենքի նախագծում հստակ սահմանվում է, որ աշխատողը ազատվում է ՊՆ ոլորտում պետական լիազոր մարմնի տրամադրած կամավորական համարվելու մասին տեղեկանքի հիման վրա: Այսինքն այստեղ կա լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք»:

Նախագծին «կողմ» քվեարկեց 106 պատգամավոր` նաեւ ընդդիմադիր խմբակցություններից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031