Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուստամ Գասպարյան. «800 հեկտարը… դա ինչ-որ մի գյուղի, ինչ-որ մի կես չափ է»

Մայիս 25,2016 13:44

«Էդ 800 հեկտարը… դա ինչ-որ մի գյուղի, ինչ-որ մի կես չափ է: Բայց դուք հաշվի չեք առնում, որ ազատագրված է 7 շրջան՝ Ղարաբաղի հետ միասին: Ու կարելի է ասել՝ մսի գնով, իրանց կյանքի գնով թուրքերը կարեցան դա վերցնել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին նա էլ կամավորականների խմբով մեկնել էր առաջնագիծ:

Հիշեցնենք, Վիեննայում կայացած Ալիեւ-Սարգսյան հանդիպումից վերադառնալիս, ինքնաթիռում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին տված հարցազրույցում ասել էր, որ 800 հեկտար հող ենք կորցրել: Մինչ այդ, նախագահը հայտարարել էր 200-300 քառակուսի մետրի մասին:

Լրագրողներից մեկի հարցին`իսկ մեր կորուստների համար ո՞վ պետք է պատասխան տա, Ռուստամ Գասպարյանը հարցով պատասխանեց. «Դուք չգիտե՞ք, որ պատերազմում զոհեր են լինում, պատերազմը զոհեր է պահանջում: Տարածքային կորուստների համար ինչ-որ պատասխան տվո՞ղ է պետք, պատերազմ է»: Նա լրագրողներին հորդորեց այս հարցում մեղավորներ չփնտրել:

Իսկ հարցին`ի՞նչ կարեւորություն ունեն այդ տարածքները Արցախի համար, նա ասաց. «Սուտ կլինի ասել, թե լուրջ դերակատարություն ունեն: Ընդամենը մի քանի բարձունք են: Դուք երեւի չեք եղել այնտեղ, չեք իմանում: Այ Թալիշը հա, իրանց վերահսկողության տակ է ընկնում»:

Պատգամավորը ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Խաչատուրովի մեղքը չի տեսնում. «Չի կարող պատահել նման բան, որ բանակի շտաբի պետին զեկուցեն, որ կուտակումներ են եւ ինքը հանկարծ խաղով ընկնի ու բանի տեղ չդնի»:

Նա համամիտ է Սերժ Սարգսյանի այն մտքի հետ, որ իմաստ չունի զոհերի գնով ետ բերել այդ բարձունքները. «Այդ երկու-երեք բարձունքի համար, որն այսօր ոչ մի նշանակություն չունի մեր համար, իմաստ չունի էլի հարյուրավոր զոհեր տալ: Դրանք, ոնց որ ասում են, մեծամասշտաբ պատերազմով իմաստ չկա վերցնելու, կլինի ժամանակ ու հնարավորություն, որ ավեի քիչ կորուստով եւ ավելի գեղեցիկ ձեւով էդ բարձունքները հետ կբերենք»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031