Artsakhpress.am. Յունուս ամուսինները 2015 թվականի դեկտեմբերին ադրբեջանական բանտից պայմանականորեն ազատ արձակվելուց հետո անցյալ ամիս բուժման համար ժամանել էին Հոլանդիա: Նրանք արդեն ներկայացրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը քաղաքական ապաստան ստանալու համար եւ Հոլանդիայի ԱԳՆ-ից պետք է պատասխանը ստանան մեկ շաբաթվա ընթացքում:
Յունուսների դուստրը` Դինարան Հոլանդիայից ապաստան էր ստացել 2009 թվականին: Յունուսների ընտանիքը ներկայում բնակվում է Ամստերդամում:
Լեյլա եւ Արիֆ Յունուսներին 2015 թվականի օգոստոսի 13-ին ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել է համապատասխանաբար 8,5 եւ 7 տարի ժամկետով ազատազրկման` կոպտորեն խախտելով միջազգային չափանիշները եւ պատշաճ դատական գործընթացը: 2015 թվականի դեկտեմբերի 9-ին նրանց պայմանական ազատ են արձակել 5 տարի փորձնական ժամկետով:
Երկու իրավապաշտպաններն էլ ձերբակալվել էին իշխանություններին քննադատելու եւ հասարակական գործունեության համար:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում