Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ Ընտրական օրենսգիրքը: 17 պատգամավոր «դեմ» քվեարկեցին, 3-ը`«ձեռնպահ»:
«Դեմ» են քվեարկել Էդմոն Մարուքյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, ՀԱԿ պատգամավորները`բացառությամբ Լյուդմիլա Սարգսյանի, ՕԵԿ-ական պատգամավորները, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Զարուհի Փոստանջյանը:
Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Տիգրան Ուրիխանյանը «կողմ» են քվեարկել:
Չեն քվեարկել ԲՀԿ-ից Լյովա Խաչատրյանը, ՀՀԿ-ից Կարեն Կարապետյանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը: Բացակա էին ՀՀԿ-ից Աշոտ Աղաբաբյանը, ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը, Վարդան Օսկանյանը, Հայկ Խաչատրյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը:
Կարդացեք նաև
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Կարապետյանը «ձեռնպահ» են քվեարկել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ