Օրեր առաջ ստորագրվել է ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի մասնակցության համաձայնագիրը: Մեր երկիրը գիտական այս ծրագրին մասնակցելով՝ կարող է բազմաթիվ օգուտներ ունենալ. վստահ է ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը. «Հզոր ծրագիր է, այն հնարավորություն կտա գիտական կազմակերպություններին, բուհերին, ինչպես նաեւ անհատ գիտնականներին ու ասպիրանտներին մասնակցել գիտության եւ տեխնիկայի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, միջազգային գիտական համագործակցությունների ու օգտվել եվրոպական գիտական կազմակերպությունների ու համալսարանների ենթակառուցվածքներից»:
«Հորիզոն 2020» ծրագրի ընդհանուր ֆինանսական ծավալը կազմում է մոտ 80 մլրդ եվրո՝ յոթ տարվա համար: Պարոն Հարությունյանը վստահ է՝ որ այդ գումարը տարիների ընթացքում, մի գանի անգամ ավելացած կվերադառնա Հայաստան, մեր գիտնականների միջոցով. «Առաջին երկու տարում մենք գուցե ոչինչ չզգանք, մեր գիտնականները պետք է դեռ հարմարվեն այս ծրագրին, բայց 3-րդ տարում, ես համոզված եմ, մենք կտեսնենք արդյունքներ»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ