Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ է գործի դրել, որի հետևանքով զոհվել է նվազագույնը 10 մարդ, 4-ն էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է abc news-ը։
Տեղի ունեցածը մեկնաբանել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը՝ ասելով, որ ահաբեկչի թիրախն է դարձել միկրոավտոբուսը, որը տեղափոխում էր Վերաքննիչ դատարանի աշխատակիցներին։
Ահաբեկչական ոչ մի խմբավորում դեռ չի ստանձնել Քաբուլում տեղի ունեցածի պատասխանատվությունը, բայց ուշագրավ է, որ մի քանի օր առաջ «Թալիբան» խմբավորումը խոստացել էր վրեժ լուծել իրավապահ մարմիններից, որոնք մահվան դատավճիռներ էին կայացրել խմբավորման մի քանի անդամների հանդեպ։ Որոշ աղբյուրների պնդմամբ՝ այդպիսի դատավճռի է արժանացել 6 մարդ։