Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը «դեմ» քվեարկեց, բայց ըմբռնումով (Տեսանյութ)

Մայիս 25,2016 12:34

102 «կողմ», 13 «դեմ» եւ 3 «ձեռնպահ» քվեարկության արդյունքներով խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Ընտրական օրենսգիրքը:

Մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իր մտահոգությունը բարձրաձայնեց առ այն, որ խոսք էր գնում նախագծի շուրջ հնարավորինս լայն կոնսենսուս ձեռք բերելու մասին եւ ըստ այդմ արտահերթ նիստ հրավիրելու: «Այս նիստում ակնհայտ է, որ հնարավոր չի լինի դա իրականացնել եւ հասնել ավարտին: Ինչպե՞ս է իշխող ուժը դա պատկերացնում»,- հարցրեց Լեւոն Զուրաբյանը:

ԱԺ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան իր խոսքում փարատեց Լեւոն Զուրաբյանի մտահոգությունները`հայտարարելով, որ եթե հունիսի մեկից հետո հաջողվի գտնել մեխանիզմներ, որոնք ավելի իրատեսական կդարձնեն ԸՕ-ն, իրենք պատրաստ են արտահերթ նիստ հրավիրել եւ փոփոխություններ մտցնել: Սահմանված ժամկետից ուշ ներկայացված առաջարկություններ, որոնք դեռ չեն հասցրել քննարկել, նույնպես ուշադրությունից դուրս չեն մնա: Զուրաբյանի խոսքից Դավիթ Հարությունյանը հասկացավ, որ անպատասխան չի մնա իրենց առաջարկը:

Այնուհանդերձ, ՀԱԿ-ը «դեմ» քվեարկեց նախագծին`հայտարարելով, որ այս կերպ այն չի լուծում որեւէ հարց ԵԱՀԿ-ի առաջարկներից, հանրությանը եւ քաղաքական ուժերի մտահոգություններից: ՀԱԿ-ը քվեարկեց`ըմբռնումով, որ աշխատանքները կշարունակվեն կոնսենսուսի ձեռք բերման ուղղությամբ: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հայտարարեց, որ «դեմ» է քվեարկելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031