Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ զինծառայողները վերանորոգում են Երևանի տարեցների խնամքի կենտրոնը

Մայիս 25,2016 12:25

Մայիսի 10-ից սկսած Երևանի տարեցների խնամքի թիվ 1 կենտրոնում ընթանում էին վերանորոգման աշխատանքներ, որոնք իրականացվում էին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ռոբինս Օդային բազայի տասնյակ քաղաքացիական ինժեներների ու շինարարների կողմից: Վերանորոգման աշխատանքների արդյունքում բարելավվել են պայմանները 12 սենյակներում ու խնամքի կենտրոնի ընդհանուր օգտագործման տարածքներում:

Ջորջիայի Ազգային գվարդիայի Ռազմաօդային ուժերի 116-րդ քաղաքացիական ինժեներական էսկադրիլիայի զինծառայողները Հայաստանում են գտնվում ԱՄՆ զինված ուժերի Հումանիտար քաղաքացիական աջակցության ծրագրի շրջանակում: Ինժեներական անձնակազմը փոխել է խնամքի կենտրոնի հատակը՝ տարեցների համար այն ավելի ապահով դարձնելով: Նրանք նաև նորոգել են շենքի սանհանգույցները, կատարել են կոյուղու, լարանցման բարելավումներ և պատերի հարդարման աշխատանքներ:

Վերանորոգման աշխատանքները հմտությունների ձեռք բերման ու իրական պայմաններում դրանք կիրառելու լավ հնարավորություն էին ամերիկացի զինծառայողների համար, որը միաժամանակ նպաստում է նաև հայ և ամերիկյան ժողովուրդների երկարամյա բարեկամության խորացմանը:

«Մենք դեռ երկար ու երախտագիտությամբ հիշենք այն աշխատանքը, որ դուք արել եք այստեղ, – ասաց Երևանի տարեցների խնամքի թիվ 1 կենտրոնի տնօրեն Խաչիկ Սարգսյանը, – այստեղ իրականացված աշխատանքների շնորհիվ մեր բնակիչների համար կապահովվի տաք ջուր, ջեռուցում և բնակության ապահով ու կոկիկ պայմաններ»:

Opening ceremony of No. 1 Retirement Home, renovated within the framework of humanitarian civic assistance program took place

«Ջորջիայի Ազգային գվարդիայի այս ներկայացուցիչները ամերիկյան զինուժի լավագույն կադրերն են, և նրանք անձամբ շփվել ու ծանոթացել են հայ ժողովրդի հետ և այդ տպավորություններն իրենց հետ տուն կտանեն», – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով ս.թ. մայիսի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ միասին ներկա գտնվեց վերանորոգված կենտրոնի ժապավենը կտրելու արարողությանը:

Սա արդեն երրորդ տարին է, որ Հայաստանում նախագծեր են իրականացվում ԱՄՆ եվրոպական հրամանատարության Հումանիտար քաղաքացիական աջակցության ծրագրի շրջանակում:

Opening ceremony of No. 1 Retirement Home, renovated within the framework of humanitarian civic assistance program took place

«Նման աշխատանքների միջոցով և գործակցելով ՀՀ կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ Ամերիկյան դեսպանատունը ձգտում է բարելավել հայ ժողովրդի կենսամակարդակը և օգնել այս հինավուրց ժողովրդին կերտելու անվտանգ, խաղաղ և բարեկեցիկ ապագա, որին արժանի է հայ ժողովուրդը», – ասաց դեսպան Միլսը:

ԱՄՆ դեսպանության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031