Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց Հայաստանը անդամակցել է Մաքսային Միությանը, Պուտինը դադարել է մեր մասին խոսել. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 25,2016 12:10

Օրերս ռուսական մամուլը ամփոփել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահության 12-րդ տարին՝ ներկայացնելով 2012 թվականի մայիսից, երբ նա դարձավ նախագահ, մինչեւ 2015թ. մայիս ընկած ժամանակահատվածում ծավալած գործունեության մի շարք ուշագրավ վիճակագրական տվյալներ։

Ուսումնասիրելով այդ վիճակագրությունը, կարելի է եզրակացնել, որ հայ- ռուսական հարաբերությունները բնավ չեն համապատասխանում այն մակարդակին, որի մասին սիրում են խոսել երկու երկրների իշխանությունները։

Ըստ այդ վիճակագրության, ոչ Հայաստանը, ոչ էլ Հայաստանի իշխանությունները ներկայումս առանձնապես չեն հետաքրքրում ՌԴ իշխանություններին՝ հանձին Պուտինի, որը իր աշխատանքի ընթացքում ավելորդ ժամանակ գրեթե չի ծախսում մեր երկրի համար։

Մասնավորապես, ներկայացվել է, թե Պուտինը 3-րդ անգամ նախագահ ընտրվելուց հետո՝ անցած չորս տարիների ընթացքում ում մասին է առավել հաճախ խոսել։ 10 ամենաշատ հիշատակված անձանց ցանկում կա Էրդողանը, Նազարբաեւը, որը վերջին 2 տարում է համարվում ամենաշատ հիշատակված գործիչներից մեկը, ինչը վկայում է, թե Ռուսաստանը որքան է կարեւորում Ղազախստանի հետ հարաբերությունները։ Օբամա, Քեմերոն… հասկանալի է նրանց ներկայությունը ցանկում։

Հաջորդ վիճակագրական տվյալը, թե իր 3-րդ նախագահության ընթացքում որ երկրների անուններն է Պուտինը առավել հաճախ հիշատակել իր ելույթներում։ Միայն իր նախագահության երկրորդ տարվա ընթացքում է Հայաստանը առավել հաճախ հիշատակված երկրների տասնյակում հայտնվել՝ 2013/մայիսից–2014/մայիս հատվածում։ Սա կարելի է բացատրել նրանով, որ այդ ընթացքում Հայաստանը Եվրոասոցացման քաղաքականություն էր տանում, Ռուսաստանը դրան ընդդիմանում էր, Հայաստանի համար Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ պայքար էր ընթանում, մեր երկիրն այդ ընթացքում կարեւորություն ուներ Պուտինի համար, այդ իսկ պատճառով հայ-ռուսական հարաբերությունները ՌԴ նախագահի օրակարգում էին։

Բավական է ասել, որ այդ ժամանակահատվածում Պուտինը իր ելույթներում Հայաստանից առավել հաճախ հիշատակել է միայն Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Չինաստանի անունները։ Բայց հենց Հայաստանը անդամակցել է Մաքսային Միությանը, Պուտինը դադարել է մեր մասին խոսել։ Հայաստանը նրա ելույթներում այլեւս չի հիշատակվել։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031