Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարցն այսպես չէ դրված՝ ետ վերցնել այդ 800 հեկտարը, թե ոչ, հարցն այլ կերպ է դրված՝ հայկական կողմը նոր պատերազմ սկսո՞ւմ է, թե ոչ. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 25,2016 11:45

Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, այնքան էլ անկեղծ չէր, երբ ինքնաթիռում լրագրողներին բացատրում էր, որ այդ տարածքները ետ չեն վերցվում ավելորդ զոհերից խուսափելու համար։ Պարզապես նա այդ փաստարկը բերեց՝ երեւի մտածելով, թե ո՞վ պիտի հակաճառի, եթե խոսքը զինվորների կյանքի մասին է։ Իսկ իրականությունը հետեւյալն է. ադրբեջանցիներն ապրիլի լույս 2-ի գիշերը շատ հզոր հարձակում են սկսել եւ պաշտպանության առաջին գծում գրավել բազմաթիվ դիրքեր, ու քանի դեռ նրանք չէին ամրապնդվել այդ դիրքերում (հիմնական զորքը հետեւից չէր եկել, ծանր տեխնիկան չէր դիրքավորվել եւ այլն), հնարավոր էր շատ արագ ետ բերել այդ դիրքերը։ Հայկական ուժերն այդպես էլ արել են ու շատ արագ դիրքերի մեծ մասը ետ են վերցրել, բայց մի քանիսը չեն կարողացել։ Այսինքն՝ այնպես չէ, որ փորձ չի արվել։

Իսկ հիմա, երբ արդեն ամիսուկես է, ինչ ադրբեջանցիներն այնտեղ ամրապնդվել են, հնարավոր չէ այդ դիրքերը ետ բերել թեթեւ գրոհով՝ առանց ծանր զինտեխնիկայի եւ հարյուրավոր զինվորների, մի խոսքով՝ առանց լայնամասշտաբ ռազմական գործողությունների։

Հետեւաբար, հարցն այսպես չէ դրված՝ ետ վերցնել այդ 800 հեկտարը, թե ոչ, հարցն այլ կերպ է դրված՝ հայկական կողմը նոր պատերազմ սկսո՞ւմ է, թե ոչ (ընդ որում՝ շատ ավելի թեժ, քան ապրիլյան պատերազմն էր)։

Այսինքն, խնդիրը կարողանալ-չկարողանալը չէ, ոչ էլ նոր զոհերը։ Խնդիրը նոր պատերազմ սկսել-չսկսելն է (ընդ որում՝ եթե նոր պատերազմ ենք սկսում, հեչ պարտադիր չէ, որ հարվածն այդ 800 հեկտարին հասցվի)։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031