Լրահոս
Օրվա լրահոսը

Համազասպ Բաբաջանյանի արձանը համեմատում են «օրենքով գողերի»՝ գերեզմաններում տարածում ունեցող արձանների հետ. «Ժողովուրդ»

Մայիս 25,2016 11:39

Մայիսի 23-ին Երեւանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում բացվեց Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը։ Մոտ 3 մետրանոց բրոնզե արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը։

Արձանի բացումը նոր է տեղի ունեցել, սակայն հայ հանրության շրջանում արդեն բուռն քննարկումներ են ծավալվել դրա արտաքին տեսքի, գեղարվեստական արժեքի վերաբերյալ։

Սոցցանցերի օգտատերերը՝ սկսած մասնագետներից մինչեւ սովորական քաղաքացիներ, համեմատում են այն «օրենքով գողերի»՝ գերեզմաններում տարածում ունեցող արձանների հետ, քանդակը նմանեցնում են նույնիսկ Չինաստանի առաջնորդ Մառ Ցզե Դունի հայտնի ոսկե արձանին (Ժենշեն)։

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում քանդակը որակեց «անթույլատրելի վատը»։ «Չես հասկանում՝ մարշալի հագինն ինչ է, զինվորական հագուստի տակից ինչու է շապիկի նման բան հագել, ինչու են կրծքերը երեւում, հագին այդ ինչ հսկայական կոշիկներ են։ Զինվորական համազգեստը կրելու տարրական կանոններ կան։ Չես հասկանում՝ այդ մարդն ամառանոցում նստած հանգստանում է, թե ինչ է անում… Մենք նորից վերադառնում ենք սոցռեալիզմի շատ այլանդակ, տգեղ, անգրագետ դրսեւորումների (սոցռեալիզմը, իհարկե, գլուխգործոցներ էլ ուներ)»,- մեկնաբանեց նա։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031