Վիեննայի բանակցություններից հետո Սերժ Սարգսյանն օդանավում՝ լրագրողների հետ զրույցում, բավականին վտանգավոր հայտարարություններ արեց։ Նրա բացատրություններից պարզ դարձավ, որ Հայաստանը պատերազմից դուրս է եկել զգալի կորուստներով։
Նախ եւ առաջ հարկ է արձանագրել, որ հայկական կողմը 1994թ. զինադադարից հետո առաջին անգամ տարածքներ է կորցրել։ Այս մասին, ինչպես հիշում ենք, բարձրաձայնեց Ժիրայր Սէֆիլյանը, որին իշխանության սպասարկուները շտապեցին դավաճան հռչակել՝ առանց մտածելու, որ երկու օր անց Սերժ Սարգսյանն է կրկնելու նույն միտքը՝ կորսված տարածքների էլ ավելի մեծ թիվ նշելով։
Քառօրյա պատերազմի վերջին օրը դեսպանների առաջ խոսելով 2-3 հարյուր մետրերի մասին՝ մեկ ամիս անց Սերժ Սարգսյանն արդեն կորուստները չափում է հեկտարներով։ Եվ ամենազարմանալին այն է, որ իշխանության ներկայացուցիչները տարածքային կորուստների մասին խոսում են այնքան հեշտությամբ ու անհոգությամբ, կարծես խոսքը վերաբերում է Հայկի ու Բելի ճակատամարտին։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն անգամ ավելի հեռուն գնաց՝ կորսված տարածքներն անվանելով «ամայի ու անմշակ»։ Հետաքրքիր է՝որքա՞ն ամայի ու անմշակ հողեր կան սահմանից այս կողմ, որոնք կարող ենք առատաձեռնորեն հանձնել ադրբեջանցիներին։
Կարդացեք նաև
Ըստ էության, Սերժ Սարգսյանի ցանկացած հակասական հայտարարություն ՀՀԿ– ականները պաշտպանում են մեծագույն եռանդով։ Երբ Սարգսյանը խոսել էր «80- ականների զենքի» մասին, ՀՀԿ-ականներն այնքան էին շփոթվել, որ նույնիսկ հայտարարվեց, թե մեզ խաբել ու թանկ գնով վաճառել են 80-ականների զենք (Համլետ Հարությունյան, ՀՀԿ)։
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում