2016թ. մայիսի 23-ից 24-ը Ստամբուլում տեղի ունեցած ՄԱԿ-ի Մարդասիրական գագաթնաժողովի փակման արարողության ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Իր ելույթում Էրդողանը փորձել է անդրադառնալ համաշխարհային կարևորության խնդիրներին, մարդու առջև ծառացած հիմնախնդիրներին և ասել, որ մեր բոլորիս ապրած աշխարհն արդար չէ. «Երկրի տարբեր կողմերում, երբեմն էլ միևնույն վայրերում ապրում են մարդիկ, որոնք ունեն անվտանգության և կյանքի պայմանների շատ տարբեր չափանիշներ։ Մի կողմը էլիտար է, հարուստ, իսկ նրա անմիջապես մյուս կողմում միլիոնավոր մարդիկ են, որոնք փորձում են պահպանել իրենց գոյությունը թշվառության և աղքատության մեջ։ Այս աշխարհն արդար չէ»։
Էրդողանը նշել է նաև, որ անտեղի անցկացրած ամեն րոպեն ամեն օր հազարավորների մահվան և նոր ցավերի առաջացնման պատճառ է դառնում։