Երեկ »ՀԺ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպից։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ գործով մեղադրյալներից Արա Կարախանյանը աշխատանքի բերումով գնացել է «Երևան մոլ»-ում գտնվող «Քարֆուր» սուպերմարկետ, որտեղ իր ծառայությունն իրականացնող անվտանգության աշխատակից, գործով արդեն տուժող Մհեր Սնացականյանը Կարախանյանից պահանջել է տրամադրել քարտը, որ հնարավորություն ունենա ներս մտնել և ինչ-որ բան առաքել։ Ստանալով քարտը՝ Մնացականյանը դրանից idram-ի միջոցով իր հեռախոսահամարին է փոխանցել գումար։
Կարախանյանը օրեր անց նկատել է, որ հաշվեհամարից գումար է պակասում և նրան կանչել է բացատրություններ տալու։ Կարախանյանը Գագիկ Բեգլարյանի թիկնապահների, վարորդի և ընկերների հետ գնացել է հանդիպման վայր, Մնացականյանն էլ՝ իր ընկերների։
«ՀԺ»-ի տեղեկություններով, քրեական գործի շրջանակներում կալանավորված Սուրեն Վարդանյանն աշխատում է նշված նախարարությունում որպես վարորդ։
Երեկ մեղադրանք է առաջադրվել նաև ձերբակալված Վ. Մկրտչյանին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում