ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ 2016-17 ուսումնական տարվա ցանկն ուսումնասիրելիս պարզեցինք, որ բավականին բարձրացել են ուսման վարձերը։
ԵՊՀ «Մաթեմատիկա» եւ «Մեխանիկա» բաժիններում սովորելը նախկին 400 հազարի փոխարեն դարձել է 430 հազար դրամ, «Քաղաքագիտություն» առարկան թանկացել է 50 հազար դրամով՝ 550 հազարից դառնալով 600 հազար դրամ, «Հանրային կառավարում» եւ «Կառավարում» մասնագիտությունները՝ 600 հազար դրամի փոխարեն 650 հազար։
Ամենաշատը թանկացել է «Իրավագիտություն» բաժինը՝ միանգամից 70 հազար դրամով՝ դառնալով 870 հազար։
Մայր բուհի Իջեւանի մասնաճյուղում մի քանի բաժիններ թանկացել են 20 հազար դրամով։
Կարդացեք նաև
Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մի քանի բաժին թանկացել է 20-30 հազար, իսկ «Անշարժ գույքի փորձաքննություն առարկան»՝ 70 հազար դրամով՝ 520 հազարից դառնալով 590 հազար դրամ։
Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագիտություն» բաժինը թանկացել է միանգամից 100 հազար դրամով՝ 500 հազարից դառնալով 600 հազար։
Ամենաշատը թանկացել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը։ «Բուժական գործ» բաժնում 2015-16 ուստարում սովորելն արժեր 800 հազար, գալիք ուստարում՝ 1 մլն. դրամ, նույնը՝ «Ստոմատոլոգիա» բաժնում։
Ագրարային համալսարանի բոլոր բաժինները 50-60 հազար դրամով թանկացել են։
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում