Երեկ, մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում, Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում «Ford Transit» մակնիշի 024 ՍԼ 64 համարանիշի և «Mercedes» մակնիշի 11 QQ 113 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford Transit» 2 ուղևորները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հարվածի արդյունքում «Mercedes»-ի գազաբալոնը մեքենայից պոկվել է և շպրտվել, իսկ «Mercedes»-ի վարորդը` հարվածի պատճառով չկարողանալով կառավարել մեքենան, բախվել է խաչմերուկը կարգավորող «սվետաֆորին» և տապալել այն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Ford Transit»-ը հաշվառված է Երևանի «1-03 Շտապօգնության» հաշվեկշռում, իսկ վարորդն ասում էր, որ ինքը խաչմերուկն անցել է կարմիր լույսի տակով, առանց ձայնային ազդանշանները միացնելու, ուղղակի` իր պնդմամբ, լուսային փարոսիկները միացված են եղել:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում