ilur.am. Երեկ Արաբկիր 29 փողոցում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի տան դիմացի հատվածում տրակտոր էր աշխատում և իրականացվում քանդման աշխատանքներ: Այդ մասին մեզ տեղեկացրեցին տարածքի բնակիչները:
Նշենք, որ Միհրան Պողոսյանը փողոցի հաշվին, որը նախատեսված է ընդհանուր օգտագործման համար, ցանկանում է ընդլայնել իր տան տարածքը: Իսկ տարածքը Մոնումենտ կոչվող հայտնի տարածքն է, որտեղ առանձնատներ ունեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ: Որոշ ժամանակ առաջ, երբ մամուլում այդ մասին անդրադարձ եղավ, դեռևս կատարվել էին միայն գծանշումներ, իսկ այսօր արդեն քանդման աշխատանքներ են իրականացնում՝ անտեսելով քաղաքացիների դժգոհությունը:
Լիլիթ Թադեւոսյան