Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտիկ» հիմնադրամի գումարը չի եղել անձեռնմխելի. «Հրապարակ»

Մայիս 25,2016 10:32

Անահիտ Բախշյանը մանրակրկիտ ուսումնասիրել էր «Մարտիկ» հիմնադրամի մասին բոլոր փաստաթղթերը։ «Ազդարարի» հաշվետվությունների միջեւ հակասող տվյալներ ու անճշտություններ են գտել, պարզել էր, որ այդ փաստաթղթերի համաձայն, ֆոնդում իսկապես կա 1.2 մլն.-ից ավելի գումար, որի միայն տոկոսները, ըստ. հաշվետվության 1-ին սքանավորած փաստաթղթի, 2015թ. կազմել են 48 մլն. 895 հազար 535 ՀՀ դրամ, իսկ ըստ 6-րդի՝ 45 մլն., տարբերությունը մոտ 4 մլն. է։ 2015-ին աշխատակազմը 7 հոգուց է բաղկացած եղել, աշխատավարձի ֆոնդը, ըստ 1-ին սկանավորած փաստաթղթի, 14 մլն. 158 հազար 907 դրամ է, իսկ ըստ 6-րդի՝ 12 մլն. 492 հազ. դրամ, որը 2014-ի համեմատությամբ ավելացել է։

«Ասեմ, որ հաշվետվության թվով 6 PDF փաստաթղթերում թվերի մեջ էլի կան տարբերություններ, չնայած հաշվետվությունն աուդիտի ենթարկած կազմակերպությունն այն համարել է անթերի։ Այնուամենայնիվ, հիմնադրամի գումարը չի եղել անձեռնմխելի, ու ֆինանսական տարում ընդհանուր օգտագործված միջոցների ընդհանուր չափը եղել է 81 մլն. 473 հազար 116 ՀՀ դրամ, որից կանոնադրական նպատակների համար՝ 58 մլն. 575 հազար 732 ՀՀ դրամ»,- մանրակրկիտ ներկայացրել էր Անահիտ Բախշյանը։

Երեկ նրան հարցրինք՝ կապ տեսնո՞ւմ է հիմնադրամի նկատմամբ իր հետեւողականության ու Արթուր Աղաբեկյանի հեռանալու մասին հայտարարության միջեւ։ Տիկին Բախշյանն ասաց. «Տա Աստված, որ կապ լինի, եւ ինչ-որ մարդիկ, մասնավորապես Սերժ Սարգսյանը, հարցրած լինի նրան, թե Անահիտ Բախշյանն էդ ի՞նչ է ասում՝ ո՞ւր են էդ փողերը»։

Նա նկատում է, որ հաշվետվությունների տարբերություն տված գումարով հաստատ կարելի կլիներ արցախյան պատերազմում վիրավորված գոնե երկու զինվորի առողջական վիճակը բարելավելու նպատակով նրանց արտերկիր ուղարկել։

«Ասում եմ՝ պարոն Աղաբեկյան, ձեր հիմնադրամի կանոնադրական նպատակներից մեկն էլ բարեգործությունն է, մարդիկ են վիրավորվել, մարդասիրություն արեք, ինչո՞ւ չեք անում։ Այսօր պիտի պատասխան տար, պատասխան չկա։ Օգնականն է ասում՝ երբ որոշումը լինի, կտեղեկացնի»։

Բախշյանն ուզում է հասկանալ նաեւ, թե ինչ կրթական, բարեգործական, կազմակերպչական ծրագրեր են իրականացվել կոնկրետ այդ գումարով, ինչի՞ համար է աշխատավարձ ստացել 7 հոգանոց աշխատակազմը, որի գործունեության մասին ոչինչ չի հրապարակվում:

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031