Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհորդների բյուջետային ակումբ. «Ժամանակ»

Մայիս 25,2016 10:02

2015 թվականի բյուջեի կատարողականի խորհրդարանական հաշվետվության ներկայացումից պարզ է դարձել, որ Սերժ Սարգսյանը 2015 թվականին կատարել է երկու տասնյակ արտասահմանյան այց: Այդ այցերի արժեքը կազմում է պատկառելի ծախս բյուջեի համար: Իսկ ինչպիսին է դրանց արդյունքը: 2016 թվականին մենք ունենք տնտեսական ծանր իրավիճակ և ռազմա-քաղաքական պատերազմական իրադրություն, իսկ քառօրյա պատերազմի ընթացքում էլ պարզվեց, որ Հայաստանը չունի դաշնակից: Այդ մասին անգամ Սերժ Սարգսյանը խոստովանեց` ասելով, թե մենք չունենք հզոր հովանավորներ:

Այդպիսով, ո՞րն է Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցերի արդյունքը: Տնտեսական ծանր կացությունն ու պատերազմական զարգացումները դրանց անարդյունավետության վկայությունն էին, պատերազմում առանց դաշնակից մնալը անարդյունավետության վկայությունն էին, իսկ ո՞րն էր արդյունքի վկայությունը: Կա՞ նման վկայություն: Եվ այս հարցն, իհարկե, միայն Սերժ Սարգսյանի այցերին չէ, որ վերաբերում է, այլ Հայաստանի գործնականում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք այցելում են արտերկիր և իրենց հետ տանում են հոծ պատվիրակություններ:

Ավելին՝ այդ այցերի պերճանքի մասին է խոսում այն, որ իշխող մեծամասնության շարքերում նույնիսկ կռիվներ, ինտրիգներ, պայքար ու խարդավանքներ են ծավալվում այդ պատվիրակությունների կազմերում ընդգրկվելու համար: Հայաստանի պետական կառավարման համակարգը դարձել է զբոսաշրջային մի մեծ գործակալություն, որտեղ սահմանափակ թվով մարդիկ ճանապարհորդում են հարկատուների հաշվին: Այսինքն՝ խոսքը նույնիսկ բարեգործական զբոսաշրջային գործակալության մասին է, քանի որ այդ զբոսաշրջիկների ծավալից գործակալությունն օգուտ չունի, այլ միայն ծախսեր է կատարում:

Փոխադարձ այցերն անկասկած պետական կենսագործունեության առանցքային տարր են, առանց դրա հնարավոր չէ պատկերացնել պետության բնականոն կյանքը, եթե այն մեկուսացած չէ աշխարհից: Սակայն տվյալ պարագայում մենք գործ ունենք հայաստանյան մի իրավիճակի հետ, երբ պետական պաշտոնյայի արտասահմանյան այցելությունները պետության հետ կապ չունեն, որովհետև Հայաստանում իշխանությունն ու պետությունը նույնական չեն: Հայաստանում իշխանությունը ոչ թե ծառայում է պետությանը, այլ յուրացրել է այդ պետությունը:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031