Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կկտրվի ՌԴ-ի հետ «խորհրդային ախտահարված պորտալարը»

Մայիս 25,2016 18:30

«Պետականամետ եւ ազգանպաստ քաղաքականությունն է օգնում կառուցել գործընկերային հավասար եւ համարձակ հարաբերություններ այլ երկրների հետ՝ նպաստելով նաեւ հակամարտությունների լուծմանը:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը

ՌԴ-ն առաջին անգամ չէ, որ իր քայլերով դժգոհության ալիք է բարձրացնում հանրության մեջ, սակայն ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ոչ սիմետրիկ եւ ուղղահայաց լինելու պատճառը քաղաքական վերնախավի անհեռատես եւ անձնակենտրոն քաղաքականությունն է՝ բխած պրոֆեսիոնալության պակասից, խորհրդային արմատացած մտածողությունից, թերարժեքության բարդույթից ազատված չլինելուց եւ հանրության աջակցությունը չունենալուց»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը` անդրադառնալով քառօրյա պատերազմից հետո հասարակության շրջանում արթնացած հակառուսական տրամադրություններին:

Ըստ մեր զրուցակցի` կա ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ հիմնական ոլորտներում լուրջ եւ խորքային բարեփոխումների կարիք, որոնք «կկտրեին նաեւ ՌԴ-ի հետ ունեցած խորհրդային ախտահարված պորտալարը եւ կստիպեին որակական լրիվ նոր հարթության վրա կառուցել այդ հարաբերությունները»:
Թեմայի մանրամասները

«Առավոտ» օրաթերթ
24.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031