Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդեցություն է ունեցել նաև Միացյալ նահանգների և Ադրբեջանի հարաբերությունների վրա: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշել է կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից ագրեսիայի շատ դրսևորումների և դրանցից թերևս ամենաակնհայտը շփման գծում շարունակվող ագրեսիվ պահվածքն է, մարդկանց դաժանորեն գլխատումն ու դիակների պղծումը շփման գծում, Ադրբեջանի առանց դրդապատճառների ագրեսիայի դրսևորումը սահմանին: Հատկապես մտահոգիչ են դրա մահացու արդյունքները, քանի որ դա կարող էր տանել դեպի պատերազմ: Եվ սահմանագծին հրադադարը հսկող սարքերի տեղադրման հարցում Ադրբեջանի անպատրաստակամության հանգամանքը խորապես մտահոգիչ է Միացյալ Նահանգների համար»: