Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավորանքի գործով Սյունիքի մարզի դատարանի նոր որոշումը

Մայիս 25,2016 17:00

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ի. Բեգլարյանը մայիսի 17-ի դռնբաց դատական նիստում քննության է առել Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանի հայցն ընդդեմ Սյունիքի մարզպետի խորհրդական, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանի եւ երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի՝ վիրավորանք հասցնելու համար լրատվության միջոցով հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները լրատվության միջոցով հերքելու պահանջի մասին:

Դատարանը որոշել է գործի վարույթը կասեցնել՝ տեղեկացնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարության Սիսիանի տարածքային զինվորական կոմիսարիատի մայիսի 17-ի թիվ 1/344 գրության համաձայն եւ ԵԿՄ Սիսիանի տարածքային բաժանմունքի նախագահի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ պատասխանողը ապրիլի 3-ից գտնվում է Թալիշ-Մատաղիս մարտական գծի պաշտպանական հատվածում:

Դատարանի որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասը նախատեսում է գործի կասեցում, եթե պատասխանողը գտնվում է ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում: Ի դեպ, Վ. Հովհաննիսյանը զինված ուժերի կազմում գտնվելու մասին տեղեկացրել էր դատարանին:
Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ
24.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031