Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրացուցիչ թթվածին»`տնտեսությանը

Մայիս 24,2016 23:50
sakagin

Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման անդրադարձը

«Կարծում եմ, որ համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված` ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլեւ հնարավորությունը»,- դեռ փետրվարի 4-ին կառավարության նիստում հայտարարել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դրան հաջորդած ժամանակաշրջանում, պատկան գերատեսչություններն ու մարմինները ուսումնասիրում են այդ հնարավորությունները: Ռուսական կողմի հետ էլ դեռ շարունակվում են գազի գնի շուրջ բանակցությունները:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը կարծում է, որ գազի եւ էեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը էական դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերի վրա: Մանավանդ ստեղծված բարդ իրավիճակում այդ քայլը կարող է «լրացուցիչ թթվածնի» դեր կատարել: Այս իմաստով, պատգամավորը գտնում է, որ կառավարությունը պետք է ազնիվ լինի, եթե եղել են ՀԷՑ-ի մենեջմենթի, ջրի պակասի, ԱԷԿ-ի ավելի կանգնելու հարցերում ու այդ իմաստով ասում է` նորմալ էր, որ ութ դրամի թանկացումը եղավ:

Պատգամավորը գերադասում է հաշվարկը. «Հայաստանում տարեկան 5,5 միլիարդ կիլովատ էլեկտրաէներգիա  է սպառվում: 5,5-ը բազմապատկենք ավելացած 8 դրամով, ստացվում է 144 միլիարդ: Այսինքն, բոլոր պարտքերը փակվեցին, գնաց պլյուսով: Հիմա, կարծեմ նույնիսկ 5-7 միլիարդի ավելցուկ կա: Իմ հաշվարկները ցույց են տալիս, որ հենց հիմա նվազագույնը 3-3,5 դրամով կարելի է էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնել»:

Պատգամավորը վստահ է`դա արվելու է: Եվ եթե գազի սակագինը 1000 մետր խորանարդի դիմաց 185 դոլարից իջնում է 150 դոլարի, հոսանքի ծախսերն էլ են նվազում, քանի որ 1/3-ը ՋԵԿ-երն են աշխատում: Թե «Գազպրոմում», թե ՀԵՑ-ում կապիտալ ծախսերն առանձնապես չեն ավելացել: «Այսինքն, կարող ենք արձանագրել, որ գազի գնի իջեցման արդյունքում էլեկտրաէներգիայի գինն էլ կիջնի, ինչը տնտեսությանը հնարավորություն կտա շնչել: Էներգատար, գազատար ոլորտներում հատկապես զարգացումը էական կլինի»,-ասում է նա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ է համամիտ`գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը բավական կմեղմի տնտեսության վիճակը, քանի որ գազի եւ էլեկտրաէներգիայի գինն արտահայտվում է թե արտադրության ինքնարժեքի, թե տրանսպորտային ծախսերի մեջ: Սակագներն իջեցնելու իրական հնարավորություններ ընդդիմադիր պատգամավորը տեսնում է, այդ թվում նաեւ կորուստների նվազեցման հետ կապված:

Մեր զրուցակիցը մեկ անգամ էլ փատում է, որ Հայաստանը ՌԴ-ից բավական թանկ գազ է ստանում, մինչդեռ կա նաեւ ավելի էժան իրանական գազի հնարավորությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031