«Ինչո՞ւ ոչ մի խոսք չգնաց դիպուկահարների մասին: Ինչո՞ւ խոսք չգնաց մինչեւ ապրիլի երկուսը եղած դիրքերի վերականգնման ու հետո բանակցությունները սկսելու մասին: Անընդհատ մեզ ասում են, որ ԼՂՀ-ն պետք է լինի բանակցային կողմ: Ներողություն, բայց ինձ ինչո՞ւ եք ասում, այնտեղ ասեիք: Եթե ասել եք ու չի ստացվել, հասարակությանը բացատրեք, թե ինչո՞ւ չի ստացվել»,- «Առավոտի» հետ զրույցում, ամփոփելով անցած շաբաթ Վիեննայում նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումն՝ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Վա՞տ եք աշխատում, ուրեմն, գնացեք: ԼՂՀ հարցն այն հարցը չէ, որ էքսպերիմենտներ անեք»,- ՀՀ իշխանություններին ասում է Ստեփան Գրիգորյանը`արդեն անգամ չանդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն վիճահարույց հայտարարություններին, որ չենք ուզում դիրքերը վերականգնել, քանի որ զոհեր կտանք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Զրույցի մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտի» տպագիր համարում:
Կարդացեք նաև