Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «Իշխանությունները հայտնվել են երկու քարի արանքում»

Մայիս 24,2016 21:58

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի համոզմամբ` իշխանությունները կգնան զիջումների ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առումով:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ բրիտանացի Ալան Միլը և իտալացի Ջուզեպպե Գալատին իրենց հայտարարության մեջ համաձայնել են,  որ ինչպես Վենետիկի հանձնաժողովն է նկատել, ՀՀ ընտրական օրենսգիրքը խրթին է, ինչը կարող է ազդեցություն ունենալ ընտրական համակարգի վերաբերյալ հանրային վստահության վրա»:

Համազեկուցողները մտահոգություն են հայտնում նաև Ընտրական օրենսգրքի նախագծի այն դրույթների առնչությամբ, որոնք արգելում են երեքից ավելի կուսակցություններից կազմված կոալիցիաներին կառավարություն կազմել ընտրությունների առաջին փուլում և շատ կարճ ժամանակ տալիս կուսակցություններին իշխող կոալիցիա կազմելու համար՝ նախքան ընտրությունների երկրորդ փուլի նշանակումը:

Դանիել Իոաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, թե իշխանությունները հայտնվել են երկու քարի արանքում. մի կողմից ուզում են 2017-ի ընտրություններին վերարտադրվել, մյուս կողմից ստանձնել են միջազգային պարտավորություններ, խոստումներ այն առումով, որ ընտրական օրենսգրքի ընդունումը լինելու է ընդդիմության հետ կոնսենսուսի արդյունքում:

Այս իրավիճակում պարոն Իոաննիսյանը համոզված է` միակ ելքն այն է, որ իշխանությունները գնան զիջումների. «Առնվազն այն առաջարկները, որոնք ներկայացրել են Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, պիտի ընդունվեն. օրինակ` կուսակցությունների թվի, ընտրողների ցուցակների հրապարակայնության, դիտորդների թեստավորման հետ կապված: Իշխանություններն ընտրողների ցուցակների հրապարակման չեն գնում, բայց հասանելիության մեթոդներ են առաջարկում, որոնք մեզ չեն բավարարում, բայց մենք պահանջում ենք այնպիսի մեթոդներ, որոնք կապահովեն իրական հասանելիություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031