Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դասասենյակ՝ քառօրյա պատերազմի առաջին նահատակի՝ Վլադիմիր Մելքոնյանի անունով (Ֆոտոշարք)

Մայիս 24,2016 19:41

Այսօր Գյումրու Վազգեն  Առաջինի անվան թիվ 27 դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեցին քառօրյա պատերազմի առաջին նահատակի՝ ապրիլի 1-ին Թալիշի պաշտպանության ժամանակ զոհված 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանի անունով:

Դպրոցի զինղեկը՝ Գարեգին Ջամբազյանը, հիշում է, որ Վլադիմիրն առանձնապես չէր սիրում սովորել, բարձր գնահատականների հետևից ընկնող չէր, բայց նրա հետ մրցակցել հնարավոր չէր հայրենասիրությամբ: «Հայրենասիրական ոգին նրա մոտ շատ բարձր էր, նաև ֆիզիկապես լավ պատրաստված  տղա էր, դասերից դուրս ինձ անընդհատ հարցեր էր տալիս թե՛ իմ՝ Արցախում 90-ականն թվականներին լինելու հետ կապված, թե՛ պատերազմից դուրս թեմաներով: Ինձ հանգիստ չէր տալիս, գալիս էր, թե ընկեր Ջամբազյան, խնդրում եմ, էլի, ավտոմատը բերեք քանդեմ, հավաքեմ, տալիս էի ավտոմատը ու մեկ էլ հարցնում էր՝ լա՞վ կքանդեմ, հավաքեմ չէ՞: Ասում էի՝ հա Վլադիմիր ջան, շատ լավ է: Իր հայրը նույնպես արցախյան պատերազմի մասնակից է եղել, գեները երևի նշանակություն ունեն, դաստիարակությունն էլ քիչ նշանակություն չունի, ես մենակ ինձ չեմ գովաբանում, նման հայրենասիրությամբ երեխա դաստիարակելը  ուսուցիչների աշխատանքի արդյունքն է: Եղբայրը Տավուշի մարզում էր ծառայել, իսկ ինքը ուզում էր անպայման Արցախ մեկնել, թեև հնարավորություն ուներ եղբոր մոտ ծառայելու: Ականատես- ընկերների պատմելով, խրամատներում առանց զենքի չորս ազերիների է գետին տապալել՝ հայերեն հայհոյելով: Ընկերներն ասում են՝ մինչև հիմա Վլադիմիրի՝ թուրքին ուղղված հայհոյանքները մեր ականջների մեջ են:

Թող աշակերտները տեսնես, թե մենք ինչ հերոս ենք ունենք, մինչ քառասունքը նրա նկարը՝ Հայոց եռագույնը վրան, ներքևում էր խփած. առաջին, երկրորդ դասարանի աշակերտները, որոնք այդ մասով են ճաշարան գնում, ամեն անգամ նկարի մոտով անցնելիս՝ գլուխները խոնարհում էին ՝ նոր անցնում, շնորհակալություն էին հայտնում իրենց հերոսին»:

zohvaci cnoxner zinxek zinvori lusankar vladimir melqonyani dasasenyak vladimir melqonyani dasaran vladimir melqonyan vl.melqonyani dasasenyak herosneri dasaran ashakertner-himn ashakertner gyumreci ashakertner

Հիշեցնենք , որ Վլադիմիր Մելքոնյանի ընտանիքը բնակվում է Գյումրու երկաթգիծ կոչվող թաղամասի խորքերում՝ անմարդկային պայմաններում. փլված, խարխուլ ու խոնավ մի կառույցում, որը նույնիսկ իրենց չի պատկանում, տատիկինն ու պապիկինն է:  Վլադիմիրը հորից զրկվել էր երկու տարեկան հասակում, ընտանիքն ապրում է ծայրահեղ վատ սոցիալական պայմաններում, եղբայրը, տան հոգսը թեթեւացնելու նպատակով, բանակից վերադառնալով՝ մեկնել էր արտագնա աշխատանքի, սակայն մի քանի օր անց՝ լսելով եղբոր մահվան գույժը, վերադարձել էր:

Մայրը՝ Սվետլանա Մելքոնյանն, ասում է, որ իր երեխաներն այդպես էլ խաղալիքի կարոտ մնացին, փոքրուց  փորձում էին աշխատել: Հերոսի մայրը գործազուրկ է, ընտանիքը գոյատեւում է շաքարային դիաբետով տառապող պապիկի թոշակի հաշվին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031