Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ռընե Ռուքեին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ֆրանսիայի խորհրդարանների, հասարակական ու քաղաքական շրջանակների միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին մեր երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների խորացման ուղղությամբ տարվող մեծ եւ սկզբունքային գործունեության համար՝ այն որակելով որպես անկեղծ բարեկամության եւ մարդասիրության օրինակելի դրսեւորում:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ