Այսօր Aravot.am-ը հրապարակել էր քաղաքացիական դիտորդական խմբի բաց նամակը՝ ուղղված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որում կասկածներ էին հայտնվում Թալիշի անվտանգության վերաբերյալ:
Իր ՖԲ էջում Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է. «Հարգելի պարոնայք` Անդրիաս Ղուկասյան, Արամ Թարվերդյան, Դավիթ Հովհաննիսյան և Մուշեղ Դանիելյան, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Թալիշի անվտանգ լինելու մասին ասել է այն իմաստով, որ այնտեղ նախկինի նման չկան կրակոցներ, հրետակոծություններ և այլն: Դուք դրանում կհամոզվեք, եթե գնաք Թալիշ: Ինչ վերաբերվում է գյուղի վերաբնակեցմանը, ձեր այնտեղ մեկնելուն և այլն, ապա խնդրում ենք այդ հարցերով դիմեք ԼՂՀ կառավարությանը և ԼՂՀ ՊՆ-ին»: