ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ բուլղարացի Քրիստիան Վիգենինը ամփոփել է Հայաստան կատարած իր երկօրյա այցը։
Եվրոպացի պաշտոնյան իր խոսքում նաև կոչ է արել սատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ Հայաստան կատարած իր այցի ընթացքում Վիգենինը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, ԱԺ խմբակցությունների և քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների։
Եվրոպացի պաշտոնյան կարևորել է նաև 2016թ. մայիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Վիեննայում կայացած հանդիպումը, նշելով, որ ԵԱՀԿ ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործում կարող է նվազեցնել բռնությունները։ Նա նաև հույս է հայտնել, որ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր մակարդակի կտեղափոխեն մոտ ապագայում կայանալիք բանակցությունները։
Վիգենինը նշել է, որ ինքը հանդես կգա առաջարկություններով՝ հաջորդ շաբաթ Բաքու կատարելիք այցի ընթացքում, որոնք կքննարկվեն 2016թ. հուլիսին Թբիլիսիում՝ ԵԽԽՎ տարեկան նիստի ընթացքում։
Կարդացեք նաև
Առաջիկա շաբաթվա ընթացքում ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը կմեկնի Վրաստան, այնտեղից էլ՝ Ադրբեջան։ Այցելությունների ընթացքում եվրոպացի պաշտոնյան կհանդիպի այդ երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ։