Այսօր Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Լևոն Զուրաբյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ տիկին Էդելգարդ Բուլմանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակը, չորսօրյա պատերազմի հետևանքները, Վիեննայում մեկնարկած բանակցային գործընթացը և ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորությունները:
Քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրները, Ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված հարցեր, ինչպես նաև 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր զարգացումներն ու ընտրություններին դիտորդական առաքելության մասնակցությունը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն նոր պայմանագրի ընթացքի մասին:
Կարդացեք նաև
Վարդան Օսկանյանի գրասենյակ
24-ը մայիսի, 2016թ., Երևան