ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում աշխատողների կրճատում դեռեւս չի նախատեսվում, բայց 3 մեքենա կրճատել են: Այդ մասին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Դավիթ Լոքյանը:
Նա նաեւ հավելեց, որ իրենց նախարարությունը նոր է ձեւավորվում, բավական փոքր աշխատակազմ ունի եւ առավել հավանական է, որ ոչ թե կրճատումներ, այլ նոր հաստիքներ կավելացվեն:
«Մեր նախարարությունն ուներ մոտ 10 մեքենաներ, որոնցից երեքը դեռևս Արտակարգ իրավիճակների նախարարությունում են գտնվում: Գործող ՊՈԱԿ-ները երկուսն են՝ ՀՀ-ի պետական արխիվ ՊՈԱԿ-ը, որտեղ մեկ մեքենա կա տնօրենի համար, որը չի կրճատվել եւ Միգրացիայի պետական կոմիտեն, որտեղից կրճատվել են 3 մեքենաներ, սրանով ավարտվել է գործընթացը մեր նախարարությունում»,-նշեց նախարարը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ