Մայիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների հանդիպումը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն արժևորեց անցնող մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Նա մասննավորապես նշեց. «Անցյալ տարի, երբ նշում էինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մեր հանդիպման մեջ և՛ ցավ կար, և՛ հպարտություն: Ցավոք, այսօր էլ հանդիպում ենք ցավի և հպարտության զգացումով: Ցավի՝ ապրիլյան ագրեսիայի հետևանքով մեր զոհերի համար, և հպարտության, որ մեր հայկական բանակը կարողացավ կանգնեցնել թշնամու հարձակումը և հետ մղել նրան մեր սահմաններից: Այս օրերին մեր ժողովուրդը համախմբվել է ու դարձել միասնական: Աշխարհի բոլոր անկյուններից հայերն իրենց զորակցությունը հայտնեցին Արցախին, կ
Արցախի քառօրյա պատերազմից առ այսօր Սփյուռքում տեղի ունեցած ակցիաներն ու իրականացված աջակցությունը ներկայացվեց տեսաշարով:
Խոսելով հայ ժողովրդի առջև ծառացած կարևորագույն խնդիրների մասին՝ նախարարը նշեց չորս հիմնախնդիր՝ Ցեղասպանության ճանաչում, դատապարտում և պահանջատիրություն, Արցախի հիմնախնդիր, Հայաստանի հզորացում և պայքար ընդդեմ Սփյուռքի ուծացման: «Այսօր մեր գլխավոր խնդիրը Արցախի ճանաչումն է: Դուք պետք է ձեր երկրներում աշխատեք ճանաչելի դարձնել Արցախը, բացատրեք, որ այն հայկական հող է և ժամանակին Ստալինի կողմից սկզբունքորեն անօրինական որոշում է կայացվել: Արցախը մեր գոյության և լինելիության հիմքն է», – շեշտեց Սփյուռքի նախարարը:
Սիրահայայության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ Հայաստան համահայկական հիմնադրամի իրականացրած աշխատանքների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը:
Կարդացեք նաև
Ցուցադրվեց ֆիլմ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերի մասին:
Վերջում ՀՀ սփյուռքի նախարարը պատասխանեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների՝Արցախի ճանաչման, Հայաստանի հզորացման ուղիներին վերաբերող հարցերի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ